Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

«Հետո բերում, ուզում եք կոխեք իմ բերանը»

«Հետո բերում, ուզում եք կոխեք իմ բերանը»
20.12.2012 | 19:11

Պարզվում է` «Մհեր Սեդրակյան» կեղծանունով Թոխմախը ոչ թե լրագրողների նկատմամբ «լիշնի նեպրիյազն» ունի, այլ նրանց աշխատանքային գործիք-ձայնագրիչ-մայնագրիչների:

«Էդ խոսափողը, որ դեմ են տալի, ես էնքան հեռու եմ պահում, որ հանկարծ․․․ այ ընկեր, էտի երևի ձեր բերանն եք մտցնում կամ հազար մարդու բերան եք մտցնում, հետո բերում, ուզում եք կոխեք իմ բերանը․․․ ըտենց չի լինում, էլի․․․ մի քիչ լրատվությունն էլ չափ պետք ա ունենա»,-«Ազատություն» ռադիոկայանի խոսափողի առաջ լրիվ անկեղծացել է «թաղային հեղինակության» «վիխըդկեքով» սույն երեսփոխանը:
Զարմանալի է, որ տվյալ դեպքում ծնոտապոկիչ նրա բնազդները «վափշե» չեն գործել:


Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 4315

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ